Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում առողջապահական ապահովագրության շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարները. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանը գրել է․

«Սիրելի բժիշկներ,

Ապագան վաղուց թակել է ձեր դուռը։

Այսօր արդեն ընտանեկան բժիշկներից հետ են գանձում Համընդհանուր առողջապահական ապահովագրության շրջանակներում դեռ հունվարից կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարները։ Վաղը նույն գործելաոճը կարող է կիրառվել նաև մյուս մասնագիտությունների ներկայացուցիչների նկատմամբ։

Նախընտրական բարձր աշխատավարձերի խոստումները հետընտրական իրականության մեջ վերածվել են աշխատավարձերի անկման, գումարների հետվերադարձի, իսկ բժիշկների աշխատանքը՝ մշտական անորոշության։

Հ․Գ․ Ակամայից հիշեցի Ազգային ժողովի դիմաց մեր պայքարը՝ բժիշկների արժանապատիվ աշխատավարձերի համար։ Այն ժամանակ շատերը կարծում էին, թե չափազանցնում ենք։

Այսօր փաստերն իրենք են խոսում։

Ի՞նչ ասեմ…

Ապագա կա, կա ապագա․․․»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *