Իրանը արձագանքել է Արաբական Միացյալ Էմիրությունների հայտարարությանը

Իրանը որպես «լիովին անհիմն» մերժել է Արաբական Միացյալ Էմիրությունների այն հայտարարությունը, թե Իրանի տարածքից դեպի Էմիրություններ հրթիռներ են արձակվել՝ նշելով, որ այդ մեղադրանքը հակասում է բարիդրացիության քաղաքականությանը և տարածաշրջանային վստահության ամրապնդման ջանքերին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է Mehr-ը։

Նա կոչ է արել տարածաշրջանի կողմերին խուսափել Իրանի հասցեին անհիմն մեղադրանքներից՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Իսրայելի «շարունակվող սադրանքները», ինչպես նաև կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությունների պատմությունը։

Նա հղում է արել «ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններով պայմանավորված առկա բարդություններին, որոնք ուղղված են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ, ինչպես նաև կեղծ դրոշի ներքո իրականացված բազմաթիվ գործողություններին»։

ԱՄԷ-ն հայտարարել է Իրանից երկու բալիստիկ հրթիռի արձակման մասին

Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործարքները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *