Թուրքիան Իսրայելի՝ Սիրիայի դեմ հարվածներից հետո դիմել է միջազգային հանրությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն կտրուկ դատապարտել է Իսրայելի օդային հարվածները Սիրիայի Իդլիբ նահանգի Աբու Դուհուր ռազմական ավիաբազայի ուղղությամբ, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից Սիրիայի Իդլիբ նահանգի գյուղական հատվածում գտնվող Աբու Դուհուր ռազմական ավիաբազային հասցված օդային հարվածները։

Իսրայելը անխոհեմաբար շարունակում է իր հարվածները՝ ուղղված Սիրիայի ենթակառուցվածքների և ներուժի դեմ՝ խախտելով նրա տարածքային ամբողջականությունն ու միասնությունը։

Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ավելի վճռական դիրքորոշում որդեգրել՝ վերջ դնելու Սիրիայի դեմ Իսրայելի ագրեսիային, որը օրեցօր նոր մասշտաբներ է ձեռք բերում, ինչպես նաև ապահովել միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող այս գործողությունների համար պատասխանատվության ենթարկումը»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում։

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող բազային, որը տեղակայված է թուրքական սահմանից 70 կմ հեռավորության վրա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *