Ցինհայ նահանգի Հայսի մոնղոլա-տիբեթական ինքնավար շրջանում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական ցանցերի կենտրոնը (CENC), փոխանցում է Սինհուա։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 37,81 աստիճան և արևելյան երկայնության 95,63 աստիճան կոորդինատներով կետում, իսկ հիպոկենտրոնը եղել է 10 կմ խորության վրա։