«Բողոքներ ենք ստանում, որ, օրինակ, 10 հազարի առևտուր են անում, բայց 1000 դրամի կտրոն են ստանում». Սերգեյ Բագրատյան

«Բողոքներ ենք ստանում, որ, օրինակ, 10 հազարի առևտուր են անում, բայց 1000 դրամի կտրոն են ստանում». Սերգեյ Բագրատյան

Քննարկվում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը: Դիմելով թեկնածուին՝ ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ խանութներում ինչպես է վերահսկվում գների ու դրամարկղային կտրոններում նշված գումարի համապատասխանությունը. «Բողոքներ ենք ստանում, որ, օրինակ, 10 հազարի առևտուր են անում, բայց 1000 դրամի կտրոն են ստանում: Ի՞նչ եք անում՝ սա լուծելու համար: Երկրորդ, ի՞նչ է արվում կեղծ զեղչերի, մոլորեցնող գովազդի, անորակ ապրանքների դեմ»: Սարգսյանն ասաց. «Հարցը մրցակցության կամ սպառողների շահերի պաշտպանության համատեքստում համատարած բնույթ չի կրել՝ հանձնաժողովի պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում, բայց նման երևույթներ արձանագրվել են…»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *