ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ինչպես կդիրքավորվեիք, եթե հանրաքվե լիներ

ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արեգա Հովսեփյանին հարց ուղղեց Հայաստանի արտաքին և ինտեգրացիոն կողմնորոշման վերաբերյալ։

Աղաջանյանը հետաքրքրվեց, թե եթե այսօր Հայաստանում հանրաքվե անցկացվեր՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով, ինչ դիրքորոշում կունենար «Ուժեղ Հայաստանը»։

Ի պատասխան՝ Հովսեփյանը նշեց, որ նման հարցի վերաբերյալ վերջնական դիրքորոշում ձևավորելու համար անհրաժեշտ է նախ ուսումնասիրել Հայաստանի տնտեսական, ֆինանսական և անվտանգային շահերին վերաբերող վերլուծությունները։

Նրա խոսքով՝ եթե համապատասխան հաշվարկները ցույց տան, որ եվրաինտեգրումը բխում է Հայաստանի շահերից, ապա այդ ուղղությամբ կարելի է քննարկում ծավալել։

«Խնդրում եմ տրամադրել համապատասխան տնտեսական, ֆինանսական, անվտանգային բոլոր վերլուծությունները, որոնց հիմքում կա ՀՀ շահը, այդ մասին նստենք, քննարկենք »,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *