OpenAI-ը ներկայացրել է դեռահասների համար նախատեսված ChatGPT

OpenAI-ն ներկայացրել է դեռահասների համար նախատեսված ChatGPT-ի տարբերակը, որում ուժեղացվել են անվտանգության մեխանիզմները և ավելացվել ծնողական վերահսկողության գործիքներ։
Ընկերության հայտարարության համաձայն՝ ծառայությունը նախատեսվում է օգոստոսի 18-ից հասանելի դարձնել ամբողջ աշխարհում։
Դեռահասների համար նախատեսված տարբերակում ներառված են ուսուցմանը նպաստող գործառույթներ, այդ թվում՝ ուսուցման հատուկ ռեժիմ, տնային աշխատանքը կատարելու մասին հիշեցումներ և գիտելիքների ստուգման թեստեր։

OpenAI-ն նաև ուժեղացրել է բովանդակության անվտանգության համակարգերը։ Նպատակն է նվազեցնել անչափահասների կողմից վտանգավոր կամ զգայուն բովանդակության հասանելիության ռիսկը և ապահովել տարիքին համապատասխան օգտագործման միջավայր։
Ընկերությունը նախատեսում է նաև լրացուցիչ ծնողական վերահսկողության հնարավորություններ, որոնց միջոցով ծնողները կարող են սահմանափակել կամ վերահսկել դեռահասների օգտագործման որոշակի ասպեկտներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *