Լեհաստանում ուկրաինացի երեխաների վրա են հարձակվել


Աշխարհ


Լեհական Բիդգոշչում ուկրաինացի երեխաների վրա հարձակման հետ կապված միջադեպը թափ է հավաքում: Ոստիկանությունը կալանավորել է երկու կասկածյալի, գրում է Onet-ը:

Հարձակումն իրականացվել է ուկրաինացի երկու երեխաների՝ 14-ամյա աղջկա և 12-ամյա տղայի նկատմամբ: Ոստիկանության տվյալներով՝ ուրբաթ օրը՝ օգոստոսի 14-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Բիդգոշչի Լյուբելսկայա Ունիա փողոցում գտնվող այգում երկու հոգի հարձակվել ու վիրավորել է երեխաներին, ինչպես նաև նրանց նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառել:

Միջադեպի մասին հայտնի է դարձել երեխաների մոր՝ ոստիկանություն դիմելուց հետո: Նախնական տվյալներով՝ հարձակվողները նախ վիրավորել են երեխաներին և նվաստացրել նրանց ուկրաինական ծագման պատճառով:

Արդեն երեկ իրավապահները կալանավորել են 46-ամյա կնոջ և 34-ամյա տղամարդու, որոնք կասկածվում են հարձակմանն առնչություն ունենալու մեջ:

Ներկայումս երկուսն էլ տեղափոխվել են Բիդգոշչի ոստիկանական բաժանմունք: Նրանք հարցաքննվում են, իսկ իրավապահները պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *