ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին. այս մասին հայտնում է Անվտանգության խորհուրդը։
«Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին, TRIPP նախագծին վերաբերող հարցերը, և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ասված է հայտարարության մեջ։