Կիևը մինչ օրս Թեհրանին փոխհատուցում չի վճարել Կասպից ծովում նավի վրա հարվածի համար։ Այս հարցը քննարկվում է, հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի ԱԳՆ-ն, հուլիսի 25-ին Ուկրաինան ռազմական հարձակում է իրականացրել իրանական առևտրային նավի վրա։ Հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը վիրավորվել է։
«Այս փուլում Իրանը ձգտում է Ուկրաինայի կառավարությունից փոխհատուցում ստանալ և փոխհատուցումներ վճարել միջադեպից տուժածներին», — նշել է դեսպանը։
Ջալալին հավելել է, որ ներկայումս Թեհրանն ու Կիևը բանակցություններ են վարում վնասված նավի համար փոխհատուցում վճարելու հարցով։ Դեսպանը հույս է հայտնել, որ բանակցությունները արդյունք կտան։