
Անգլիական կենդանաբանական այգիներից մեկում տեղի ունեցած մահացու միջադեպից հետո, որոշում է կայացվել վագրին «չքնացնել», այսինքն՝ չսատկացնել։
Հիշեցնենք, որ Յորքշիրի կոմսության Հարավային Յորքշիր շրջանի Դանքասթեր քաղաքի գազանանոցում տղամարդը մտել էր Ալթայան վագրի վանդակը։ Վագրը նրան հոշոտել էր։ Տղամարդը մահացել էր։ Գազանանոցի ղեկավարությունը, չնայած միջադեպին, որոշում է կայացրել կենդանու կյանքին վերջ չտալ։
Կենդանաբանական այգու մասնագետները հայտարարել են, որ վագրը լիովին անվտանգ է։ Չնայած միջադեպից հետո կենդանաբանական այգու աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, սակայն նախօրեից գազանանոցը վերսկսել է իր բնականոն գործունեությունը։