Նոր Հաճնում օգոստոսի 18-ին շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղի ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. երկու անձ ձերբակալվել է։
ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) (2 դրվագ): 2 անձ ձերբակալվել է»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։
Շինարարական հրապարակը, որտեղ ողբերգական դեպքը տեղի է ունեցել, Նոր Հաճընի նախկին պոլիկլինկան էր, որը վերանորգվում էր, վերանորոգումը իրականացնում է «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ն։ Մահացածները 41 և 37 տարեկան էին։