Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ալի Աբդուլլահին նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին։
Նրա խոսքով՝ Պարսից ծոցի հարավային ափին գտնվող երկրները, որոնք հայտարարել են, որ թույլ չեն տա ԱՄՆ-ին օգտագործել իրենց տարածքն Իրանի դեմ, պետք է իմանան, որ Թեհրանի ուշադրությունից ոչինչ չի վրիպում։
«Մասնավորապես, քիչ հավանական է թվում, որ այդքան մեծ թվով ինքնաթիռներ օդում լինեն՝ առանց ընդունող երկրների իմացության», – հավելել է նա։
Գլխավոր շտաբի պետը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերին ցանկացած օգնություն կհամարվի համագործակցություն ԱՄՆ զինված ուժերի հետ և մասնակցություն նրանց գործողություններին։