Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում Պաշտպանության նախարարության զորամասերում։ Telegram-ի իր պաշտոնական ալիքում այդ մասին տեսանյութ է հրապարակել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների ստուգումից մինչև ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը պահելով ուշադրության կենտրոնում»,- ասված է Պապիկյանի գրառման մեջ։