Իսրայելը դեմ է Սիրիայում թուրքական զորքերի տեղակայմանը

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարություն է տարածել Սիրիայի տարածքում գտնվող Աբու Զուհուր ավիաբազայի վրա հարձակման վերաբերյալ։ Նշենք, որ օգոստոսի 18-ին Իսրայելը 8 ավիահարված էր հասցրել թուրք-սիրիական սահմանին գտնվող այդ ավիաբազային։

Նշվել է, որ Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել պահպանել ստատուս քվոն անվտանգության հարցերի շուրջ։

«Սիրիան գրեթե խախտել է ստատուս քվոն՝ թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազայում։ Իսրայելը բազմիցս զգուշացրել է, որ Սիրիայում նման զորքերի տեղակայումը սպառնալիք կդառնա Իսրայելի անվտանգության համար։ Բայց Սիրիան որոշել է անտեսել այդ նախազգուշացումները»,- նշվում է հայտարարության մեջ։

Բացի այդ ընդգծվել է, ըստ Ermenihaber-ի, Իսրայելը չի հանդուրժի իր անվտանգությանը սպառնացող վտանգները ու կողջունի ստատուս քվոյի վերականգնումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *