
Ազգային ժողովում մեկնարկել է մշտական 12 հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունը։ Քվեարկության համար պատգամավորներին հատկացվել է երկու ժամ։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշել է, որ իշխանության կողմից առաջադրված թեկնածուների վերաբերյալ խմբակցությունն արդեն որոշակի որոշում ունի։ Նրա խոսքով՝ վերջնական քվեարկությունը, սակայն, պատգամավորներն իրականացնում են գաղտնի եղանակով։