Թարմ մրգերի և սննդամթերքի ու խմիչքների որոշ տեսակների արտահանման աջակցության միջոցառումների շրջանակում թզի և դեղձի արտահանողները կստանան փոխհատուցում։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 20-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։
Օգոստոսի 18-ից սեպտեմբերի 1-ը գնման ենթակա արտադրանքի համար փոխհատուցման գումարը գնահատվում է մոտ 425 մլն դրամ։