
Սիրելի հայրենակիցներ!!!!!
Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ։ Այս պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը սահմանադրական պարտադիր լիազորություն է/ ընդդիմությունն իրավունք ունի համամասնորեն ընտրվելու և մաս կազմելու ԱԺ ղեկավար մարմիններին/:
📌Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ քաղաքական թիմին՝ ՀՅԴ –ին և Հայաստան խմբկացությանը՝ այս կարևորագույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ։
📌Բնականաբար, մեր իրականության և Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել։
📌ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքը դիտում ենք իբրև ծառայություն, հարթակ և գործիքակազմ, որը
կփորձի Հայաստանի իրականության մեջ որոշիչ փոփոխություններ բերել և մեղմել երկրում տիրող
ապօրինություններն ու անպատժելիության մթնոլորտը։
📌Հանձնաժողովը դիտարկում եմ ոչ միայն որպես օրինագծեր քննարկող, ապօրինությունները արձագանքող մարմին, այլև պրոակտիվ, մարդու իրավունքների համակարգային վերահսկողություն իրականացնող խորհրդարանական գործիք։
📌Հայաստանում ոչ միայն պիտի երաշխավորված լինեն մարդու անօտարելի իրավունքները, սահմանադրական նորմերն ու օրենքի գերակայությունը, այլև դրանց իրացումը։
📌Մարդու արժանապատվությունը գերագույն արժեք է։
📌Գործունեությունս կրելու է ներառական բնույթ, այն է՝ մասնագիտական հանրության, քաղհասարակության
և հանրության լայն շրջանակների ներգրավվածություն, միջազգային իրավապաշտպան
կազմակերպությունների հետ սերտ աշխատանք։
Ինձ համար առաջնահերություններ են
📌Բաքվում պատանդառված Հայ գերիների վերադարձը,
📌Քաղաքական բանտարկյալների իրավունքների պաշտպանությունն ու քաղաքական նպատակադրումներով հետապնդումների բացառումը,
📌Միջազգային իրավունքով պաշտպանված
արցախահայության բնական իրավունքները:
Դեպի առավել կենսունակ երկիր, ուր
պաշտպանված են ՀՀ բոլոր քաղաքացիների/ազգային փոքրամասնությունների/ քաղաքական, սոցիալական և մշակութային իրավունքները,
երկիր, որն ունակ է պաշտպանել ՀՀ բոլոր քաղաքացիների
իրավունքներն ու օրինական շահերը։
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ!!!!!!
Գրել է Լիլիթ Գալստյանը