Հռոմի պապը Վատիկանում հանդիպել է Լիբանանի նախագահին և մտահոգություն հայտնել Իսրայելի հետ կապված իրավիճակի վերաբերյալ

Վատիկանը մտահոգություն է հայտնել Իսրայելի և Լիբանանի միջև հունիսին ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված շրջանակային համաձայնագրի իրագործման ընթացքում ի հայտ եկած դժվարությունների կապակցությամբ։

Այս մասին ասված է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Հռոմի Պապ Լևոն XIV-ի հանդիպումից հետո տարածված Սուրբ Աթոռի հայտարարության մեջ։ Վատիկանը հայտարարել է պայմանավորվածությունների կատարմանն ուղղված ջանքերին աջակցելու մասին։

Իր հերթին, Աունը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին՝ իսրայելական հարձակումները դադարեցնելու և օկուպացված տարածքներից իսրայելական ուժերը դուրս բերելու վերաբերյալ Լիբանանի պահանջներին աջակցելու համար, հայտնում է լիբանանյան NNA գործակալությունը։

Նա Լևոն XIV-ին կոչ է արել շարունակել ջանքերը, որպեսզի Իսրայելը կատարի շրջանակային համաձայնագրի պայմանները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *