Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հակազդման կարողությունների զարգացումը առաջիկա տարիներին կդառնա երկրի մշտական խնդիրներից մեկը, հայտնում է dpa գործակալությունը։
Նրա խոսքով՝ անօդաչուներից պաշտպանության սեփական համակարգերի և դրանք շրջանցել փորձող հակառակորդների միջև Գերմանիան կբախվի «սպառազինությունների մրցավազքի»։
Դրոնների դեմ պայքարի դաշնային ոստիկանության նոր ստորաբաժանումներն այժմ ունեն 70 աշխատակից։ Մինչև տարեվերջ նրանց թիվը նախատեսվում է հասցնել 300-ի։
Այս կարողությունների ընդլայնումն ուղղակի պատասխան է եղել Գերմանիայի պատմության մեջ ԱԹՍ-ների հետ կապված ամենալուրջ միջադեպին։ Օգոստոսի 4-ին Լայպցիգ/Հալլե օդանավակայանի պահպանվող տարածքում՝ ուկրաինական բեռնատար ինքնաթիռների կայանատեղիում, հայտնաբերվել է պայթուցիկով և դետոնատորով զինված անօդաչու սարք։ Գերմանիայի Գլխավոր դատախազությունը տեղի ունեցածը որպես լուրջ հարձակում է որակել երկրի տրանսպորտային ու լոգիստիկ ենթակառուցվածքների դեմ
Գերմանացի որոշ քաղաքական գործիչներ կասկածում են, որ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել այդ ամենում, սակայն Դոբրինդտը հայտարարել է, որ նման եզրահանգումներ չի անի մինչև հետաքննության ավարտը։