
«Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը» (IODA) հրավիրում է մամուլի ասուլիս՝ քննարկելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ժողովրդավարական ընթացքը։
2026 թվականի օգոստոսի 25-ին կանցկացնի առցանց մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացնի իր գնահատականը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած ինստիտուցիոնալ և քաղաքական զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև կուրվագծի առաջիկա ժամանակահատվածի համար կազմակերպության առաջնահերթությունները: Մամուլի ասուլիսին ելույթ կունենան միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ճանաչված փորձագետներ, ինչպես նաև IODA գործադիր խորհրդի անդամներ՝ Քենեթ Ռոթը, Խոսե Արանասը և Ֆիլիպ Քալֆայանը:
IODA-ն հրավիրում է լրագրողներին, միջազգային կազմակերպությունների, ընտրական դիտորդական առաքելությունների, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին, երկրում հավատարմագրված դիվանագետներին և բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու մամուլի ասուլիսին:
– Ամսաթիվ՝ Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.
– Ժամ՝ 10:00 (CET) / 12:00 (Հայաստանի ժամանակով)
Բանախոսների ելույթներին կհաջորդի հարցուպատասխան (Q&A):
Մամուլի ասուլիսի ընթացքում ապահովվելու է համաժամանակյա (սինխրոն) թարգմանություն:
[Խնդրում ենք նկատի ունենալ, որ ասուլիսին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել]
Գրանցման հղումը՝ այստեղ