
Հիշո՞ւմ եք 2022-ի մայիսը։ Ցուցարարը ոստիկանին ասում էր՝ «Այ Նիկոլ», «դու հո Նիկո՞լ չես»։ Ոստիկանի պատասխանը կտրուկ էր՝ «Նիկոլը դո՛ւ ես»։ Անշուշտ, ոստիկանը խիստ վիրավորվել էր ու ցուցարարին քաշքշելով բերման ենթարկել։
Հիմա էլ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ) դատարանում ասում է, թե եկեղեցական շրջանակներում իրեն ասել են «նիկոլական ես» և դա իր համար վիրավորական է եղել։ Բայց այստեղ մարդ ակամա ուզում է հարցնել․ դու հո ուտող-ուրացող չե՞ս։ Նիկո՛լական ես, բա ի՞նչ ես։
Մարդուն կարգալույծ են անում, եկեղեցական համակարգից դուրս է մնում, իսկ դրանից հետո նրա կողքին քաղաքականապես կանգնում է հենց Նիկոլ Փաշինյանը։ Դրանից հետո հասարակությունն այդ կապը պիտի ո՞նց անվանի՝ «քաղաքական համընկնո՞ւմ»։
Դա ոչ թե վիրավորանք, այլ քաղաքական բնորոշում է։ Եթե «նիկոլական» չասեն մարդուն, որի քաղաքական հենարանը և պաշտպանությունը դարձել է Նիկոլ Փաշինյանը, ապա ի՞նչ պետք է ասեն՝ քաղաքականապես անկա՞խ։
Հասկացանք, Նիկոլ բառը ոստիկանը վիրավորանք անվանեց, բայց նիկոլականը դա քաղաքական հովանոց է ու քանի որ ինքդ կարգալույծ արված ես, հո չե՞ն ասելու՝ հոգևորական ես․․․ Ու եթե ինքդ կարգալույծ արված վիճակից մտել ես բացահայտ քաղաքական պայքարի դաշտ, եկեղեցականը քեզ չի ասելու Հիսուսական։
Եկեղեցական կարգավիճակից դուրս ես եկել, քաղաքական հովանու տակ ես հայտնվել․ բա քաղաքական անուն էլ պիտի ունենաս։
Այնպես որ՝ «նիկոլական ես»։ Բա ի՞նչ ես։