Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա առթիվ․
«Ձեր ողջ կյանքը բարձր ծառայության, անձնազոհության և քրիստոնեական եկեղեցուն ու հայ ժողովրդին անմնացորդ նվիրվածության օրինակ է»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
Բելառուսի նախագահը Վեհափառին մաղթել է քաջառողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ։