Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետ

Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարդան Արաբյանը, որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ, մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կողմից ի պատիվ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ 

Ընդունելության ընթացքում հյուպատոս Արաբյանը կարճատև զրույց է ունեցել խոսնակ Ջոնսոնի և կոնգրեսական Համադեի հետ։ Զրույցի ընթացքում կարևորվել են Սպիտակ տանը 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովին հաջորդած ձեռքբերումները, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ու ամրապնդման գործում։ 

Հյուպատոսը նաև փոխանցել է դեսպան Նարեկ Մկրտչյանի շնորհակալությունը՝ դեսպանությանը ընդունելությանը մասնակից դարձնելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *