Պտուղները հավաքելու եք․ դուք որոշեցիք

ԱԺ-ում շարունակվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուների շուրջ ստեղծված քաղաքական բանավեճը։ Խմբակցության երեք թեկնածուները նախորդ օրը չեն ընտրվել մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում, ինչն ընդդիմադիր մյուս ուժերի քննադատությանն է արժանացել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը իշխանության մոտեցումը կոշտ ձևակերպմամբ է գնահատել։ Նրա խոսքով՝ գործողությունների հետևանքները հետագայում կարող են անդրադառնալ հենց դրանք նախաձեռնած քաղաքական ուժի վրա։

Մանուկյանը նշել է, որ խորհրդարանական գործընթացների ընթացքում անհրաժեշտ է ապահովել բոլոր կողմերի բնականոն մասնակցությունը՝ առանց քաղաքական նպատակներով դրանց խոչընդոտելու։

Միևնույն ժամանակ իշխող խմբակցությունից նախօրեին հայտարարել էին, որ պարտավորված չեն աջակցել ընդդիմության ներկայացրած յուրաքանչյուր թեկնածուի, սակայն չեն պատրաստվում նաև խոչընդոտել հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը։ ՔՊ-ից նշել էին, որ պատրաստ են աջակցել այն թեկնածուներին, որոնց դեպքում իրենց ունեցած հարցերն ու կասկածները կփարատվեն, որպեսզի խորհրդարանի աշխատանքը շարունակվի բնականոն հունով։

«Որոշեցիք սենց բան անե՞լ «Ուժեղ Հայաստան»-ի հետ, կհավաքեք պտուղները»,- ասել է Մանուկյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *