Ազգային ժողովը երկուշաբթի օրը՝ օգոստոսի 24-ին, կքննարկի կառավարության գործունեության ծրագիրը:
«Կառավարության ծրագիրը քննարկելուց ու ավարտելուց հետո մենք կվերսկսենք այն կիսատ մնացած օրակարգային հարցերը, որոնք մինչ այդ չենք հասցնի քննարկել»,– ԱԺ–ում հայտարարեց փոխնախագահ Հայկ Կոնջորյանը։