Վրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունը


Աշխարհ


Իտալական Կոմո քաղաքի քաղաքապետ Ալեսանդրո Ռապինեզեն արգելել է հեծանիվների շարժը պատմական կենտրոնի նշանակալի հատվածում։ Քաղաքապետն իր որոշումը բացատրել է, որ վերջերս իրեն հարվածել է էլեկտրական հեծանիվ, և նա սեփական փորձով է հասկացել խնդրի լրջությունը։

Կոմոն զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող քաղաք է։

Նոր կանոնները Կոմոյում սկսելու են գործել սեպտեմբերից։ Քաղաքի կենտրոնական մասում գտնվող շուրջ 30 փողոցներ ընդգրկող տարածքում հեծանվորդները պետք է տեղաշարժվեն ոտքով՝ հեծանիվները քշելով իրենց կողքով։

«Մարդիկ գործում են սեփական փորձի հիման վրա, և ես հիմա գիտեմ, թե ինչ է լինում, երբ քեզ վրաերթի է ենթարկում այս հրեշներից մեկը»,- ասել է Ռապինեզեն Ansa լրատվական գործակալությանը։

Ռապինեզեն պատմել է, որ այս տարվա հուլիսին դուրս է եկել քաղաքապետարանի շենքից, որտեղ հենց նոր քննարկվում էր քաղաքի կենտրոնում երթևեկության նոր սահմանափակումների ներդրումը, և իրեն հարվածել է էլեկտրական հեծանիվ։

«Այս դեպքում ինձ նույնիսկ հարկ չեղավ հիվանդանոց գնալ։ Ինձ վրաերթի ենթարկեց հեծանիվը։ Ես ստացա տեղեկատվությունը, ուստի և ծնվեց նման որոշում»,- ասել է քաղաքապետը։

Արգելքը վերաբերում է ոչ միայն էլեկտրական, այլև՝ ցանկացած հեծանիվի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *