«Քաղաքացիական պայմանագիրն» այս անգամ կողմ կքվեարկի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի օգտին

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս անգամ «կողմ» կքվեարկի Լիանա Մանուկյանի թեկնածությանը, որն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության կողմից առաջադրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այս մասին օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

Նախօրեին խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», արգելափակել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության կողմից առաջադրված բոլոր երեք թեկնածուների ընտրությունը։

Ի պատասխան՝ վերջինս որոշել է «բարդացնել կյանքը» խորհրդարանական մեծամասնության համար և Ազգային ժողովի ամբիոնից հարցեր հնչեցնելու կամ ելույթների համար պատգամավորների յուրաքանչյուր գրանցման ժամանակ քվեարկում է ամբողջ կազմով։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունն ունի 41 մանդատ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *