Թուրք արմատականների առաջնորդը սպառնալիքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին

Իսրայելը պետք է հրաժարվի տարածաշրջանը լարվածության մեջ ներգրավող սադրիչ քայլերից և չփորձի Թուրքիայի համբերությունը։ Այդ մասին հայտարարել է Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։

«Թուրքիան այն երկիրը չէ, որն անտեսելու է իր հասցեին հնչող սպառնալիքները»,– վստահեցրել է նա։

Հավելենք, որ Բահչելին համակարգում է պանթյուրքիզմի և թուրքական ազգայնականության գաղափարները քարոզող «Գորշ գայլեր» ահաբեկչական շարժման գործունեությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *