ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա

Հորմուզի նեղուցից հարավ չորս լցանավ է պայթել ականների վրա, ևս երկու նավ է կալանվել, գրում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը։

«Նավթ փոխադրող չորս նավեր, որոնք մտադիր էին անցնել Հորմուզի նեղուցի հարավային մասում գտնվող արգելված գոտով, պայթել են ծովային ականների վրա և շարունակում են այրվել… Հորմուզի նեղուցի վերևում խոցվել և վայր է գցվել MQ9 անօդաչու թռչող սարք»,— ասվում է կորպուսի հայտարարության մեջ, որը մեջբերում է գործակալությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *