
Թուրքիան ու Սիրիան կարող են ռազմական համագործակցության նոր պայմանագիր ստորագրել՝ Իսրայելի կողմից Իդլիբում իրականացված օդային հարձակման ֆոնին։ Այս մասին հայտնում է Türkiye պարբերականը։ Նշված հարձակումը կտրուկ լարել է Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները։ Որոշ գնահատականների համաձայն, հնարավոր է նաեւ, որ ուղիղ ռազմական բախում լինի Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ։ Միացյալ Նահանգները, որպես երկու կողմերի դաշնակից երկիր այժմ փորձում է քայլեր ձեռնարկել նման ուղիղ բախումը կանխելու համար։