Չինաստանի ԱԳ նախարարը զգուշացրել է Ճապոնիայում միլիտարիզմի հնարավոր վերածննդի մասին

Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ պետք է շատ զգոն լինել Ճապոնիայի աջակողմյան ուժերի քայլերի ու հայտարարությունների նկատմամբ։ Նրա խոսքով՝ այդ ուժերը փորձում են հետ պտտել պատմության ակնիվը, ուստի չի կարելի թույլ տալ ճապոնական միլիտարիզմի վերածնունդը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

ՉԺՀ ԱԳ նախարարը այս հայտարարությունն արել է Կորեայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության գլխավոր խորհրդական Վի Սոն Լակի հետ հանդիպման ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *