Ֆրանսիայում շոգը մեծ վնաս է հասցրել նաև գուղատնտեսությանը․ խոսքը միլիարդավոր եվրոների մասին է

Ֆրանսիայում անոմալ շոգի հետևանքով մեծ վնասներ են կրել ֆերմերները։ Երկրի գյուղատնտեսական խոշորագույն արհմիության՝ FNSEA-ի ղեկավար Առնո Ռուսոյի խոսքով՝ հողագործներին փոխհատուցելու համար միլիարդավոր եվրոներ կպահանջվեն․ հայտնում է ֆրանսիական Franceinfo ռադիոկայանը։

«Խոսքը միլիարդավոր եվրոների մասին է։ Իհարկե, ավելի ճշգրիտ թիվ հրապարակելու համար պետք է սպասել, որ շոգերը նահանջեն, և հնարավոր լինի վերջնական հաշվարկ անել։ Թեև որոշ ֆերմերներ ապահովագրական ծրագրերի հետ պայմանագրեր ունեն, բայց հասկանում ենք, որ դրանք չեն այս ծավալի վնասները չեն կարող ծածկել»,- շեշտել է Ռուսոն։

Նրա խոսքով՝ թե՛ անասնապահության, թե՛ հողագործության մեջ անհնար է նորմալ արտադրան տալ, երբ ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը։

Ավելի վաղ Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Աննի Ժենևան ևս ասել էր, որ անոմալ շոգը հսկայական վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը։ Նրա խոսքով՝ կտրուկ նվազել են բանջարեղենի բերքատվությունն ու կաթի արտադրության ծավալները, ինչպես նաև աճել է անասունների անկումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *