
Իրանի հետ գործարք կնքելը ներկայումս չափազանց բարդ է նաեւ այն պատճառով, որ սպանվել է իրանական պետության բարձրաստիճան ղեկավար կազմի մեծ մասը եւ մեծ հաշվով՝ ներկայումս անհասկանալի է, թե ում հետ կարելի է պայմանավորվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ WABC ռադիոկայանի հետ զրույցում։ «Խնդրի մի մասն էլ այն է, որ շատ իրանցի առաջնորդներ զոհվել են։ Գործարք կնքելը հեշտ չէ։ Հայտնի չէ, թե ներկայումս ով է ղեկավարում այդ երկիրը»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նա նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգները հաջողությամբ առաջ է շարժվում՝ թույլ չտալով, որ Իրանն ունենա միջուկային զենք։