«Հյուսիսային հոսքերի» մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ ձերբակալել են «Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործով կասկածյալին

«Հյուսիսային հոսքերի» պայթեցման մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է Խորվաթիայում։ Գերմանիայի դատախազությունն ուկրաինացի Վլադիմիր Ժ․-ին կասկածում է գազատարների վրա հարձակմանը մասնակցելու մեջ։ Նրան նկատել են Պուլա քաղաքում, հայտնում է Bild-ը։

Ձերբակալությունը տեղի է ունեցել «Օձերի կղզի» հոլիվուդյան քաղաքական թրիլերի նկարահանումների ժամանակ, որը նվիրված է հենց ուկրաինացի ջրասուզակների գործողությանը։

Գերմանացի քննիչների վարկածով՝ Վլադիմիր Ժ․-ն ընդգրկված է եղել մեկ այլ կասկածյալի՝ Սերգեյ Կ․-ի գլխավորած խմբում։ Նրանք, ըստ պնդումների, մասնակցել են 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած պայթյունների նախապատրաստմանը։ Քննությունը կարծում է, որ ջրասուզակները պայթուցիկը տեղադրել են Բալթիկ ծովում գտնվող գազատարների վրա։

Գերմանացի իրավապահների համար սա կասկածյալին ձերբակալելու արդեն երրորդ փորձն է եղել։ 2024 թվականին իրավապահները եվրոպական օրդերի հիման վրա փորձել են ձերբակալել նրան Լեհաստանում, սակայն նրան հաջողվել է թաքնվել և մեկնել Ուկրաինա։ 2025 թվականի աշնանը նրան կրկին ձերբակալել են Լեհաստանում, սակայն լեհական դատարանը նրան չի արտահանձնել։

Այժմ Վլադիմիր Ժ․-ն պետք է փոխանցվի գերմանական իշխանություններին և ներկայացվի Գերմանիայի Դաշնային գերագույն դատարանի քննիչ դատավորին։ Ձերբակալման հիմք է հանդիսացել դեռևս 2024 թվականին տրված եվրոպական օրդերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *