ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորը նախագահ Դոնալդ Թրամփին թույլատրել է բողոքարկման քննության ընթացքում շարունակել Սպիտակ տան քանդված Արևելյան թևի փոխարեն պարահանդեսային դահլիճի և բունկերի կառուցումը, հայտնում է BBC-ն։
Դատավոր Ջոն Ռոբերտսը ժամանակավորապես կասեցրել է ստորին ատյանի դատարանի որոշման գործողությունը, որն արդեն իսկ պարտավորեցրել էր Թրամփին ուրբաթ կեսգիշերից դադարեցնել պարահանդեսային դահլիճի շինարարությունը։
Օգոստոսի 7-ին Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգի վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել շրջանային դատավորի որոշումը, որն արգելում էր կառույցի վերգետնյա հատվածի շինարարությունը։ Վերաքննիչ դատարանը և շրջանային դատավորը վճռել էին, որ Սպիտակ տան նման վերակառուցումը պահանջում է Կոնգրեսի համաձայնությունը, սակայն Թրամփի վարչակազմին ժամանակ էին տվել՝ որոշումը Գերագույն դատարանում բողոքարկելու համար։
Օգոստոսի 14-ին ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաբաններն այդ բողոքարկումը ներկայացրել են Գերագույն դատարան՝ ի թիվս այլնի հայտարարելով, որ այս կառույցը, ներառյալ դրա տակ գտնվող ռազմական բունկերը, կարևոր է նախագահի և երկրի անվտանգության համար։