Խոշոր հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգում․ մանրամասներ

Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի շրջանի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Պահեստի շենք է բռնկվել գիշերը Կոլպինսկոյե խճուղում։ Հրդեհի բարդության մակարդակը չորրորդ աստիճանի է։
​Սկզբում հաղորդվում էր, որ պահեստի ներսում հրդեհի մակերեսը կազմում է 22 հազար քմ, հետագայում կրակը տարածվել էր 60 հազար քմ մակերեսով։ Այս պային էլ ավելի մեծ տարածք է այրվում։

«Հրդեհի մակերեսը կազմում է 82 հազար քառակուսի մետր»,-նշված է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, կրակի մարումը բարդացնում են ուժեղ քամին և շենքի ներսում բարձր հրդեհային ծանրաբեռնվածությունը։

​Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է 217 մարդ և 65 միավոր տեխնիկա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *