
Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի շրջանի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Պահեստի շենք է բռնկվել գիշերը Կոլպինսկոյե խճուղում։ Հրդեհի բարդության մակարդակը չորրորդ աստիճանի է։
Սկզբում հաղորդվում էր, որ պահեստի ներսում հրդեհի մակերեսը կազմում է 22 հազար քմ, հետագայում կրակը տարածվել էր 60 հազար քմ մակերեսով։ Այս պային էլ ավելի մեծ տարածք է այրվում։
«Հրդեհի մակերեսը կազմում է 82 հազար քառակուսի մետր»,-նշված է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, կրակի մարումը բարդացնում են ուժեղ քամին և շենքի ներսում բարձր հրդեհային ծանրաբեռնվածությունը։
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է 217 մարդ և 65 միավոր տեխնիկա։