Օդի ջերմաստիճանն ավելի կբարձրանա. եղանակը՝ առաջիկա օրերին

Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ը երեկոյան ժամերին, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին հարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-28-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +38+40։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը – +13+18, ցերեկը – +28+33,

Կոտայքի լեռներում՝ գիշերը – +13+17, ցերեկը – +28+31,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը – +20+22, ցերեկը – +34+36,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը – +13+18, ցերեկը – +26+30, 

Լոռիում՝ գիշերը – +14+18, ցերեկը – +27+31,

Տավուշում՝ գիշերը – +15+17, ցերեկը – +28+31,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը – +13+16, ցերեկը – +27+30,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը – +18+22, ցերեկը – +34+38,

Արարատում՝ գիշերը – +20+23, ցերեկը – +36+39, 

Արմավիրում՝ գիշերը – +20+23, ցերեկը – +38+40, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը – +14+17, ցերեկը – +28+31,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը – +20+24, ցերեկը – +37+40,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը – +20+24, ցերեկը – +34+38,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը – +14 +18, ցերեկը – +29+33։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *