ՌԴ-ն հարվածել է ուկրաինական էլեկտրագնացին․ կա մեկ զոհ

Ռուսական անօդաչու թռչող սարքն այսօր՝ օգոստոսի 23-ին, հարվածել է Խարկովի մարզի Լիմանիվկա կայարանում գտնվող Լոզովա-Խարկով էլեկտրագնացին։

Հարձակման հետևանքով մեկ ուղևոր զոհվել է, ևս չորս մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի վերականգնման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Նիկոլայ Կալաշնիկը։

Կալաշնիկի խոսքով՝ ԱԹՍ-ի հարվածի վտանգի պատճառով գնացքը նախապես կանգնեցվել էր, իսկ ուղևորներին տարհանել էին։ Մարդկանց մեծ մասը, ինչպես նաև գնացքի անձնակազմը, հեռացել էին երկաթուղային ենթակառուցվածքից և գտնվել անվտանգ հեռավորության վրա, սակայն ուղևորների մի մասը մնացել էր գնացքի հարևանությամբ։ Հենց այդ պահին էլ ԱԹՍ-ն հարվածել է էլեկտրագնացին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *