
Զինծառայող Էդգար Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության հատկանիշներով։
Քննչական կոմիտեից հաղորդում են, որ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է: Հիշեցնենք, որ այսօր հայտնաբերվել է Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։