Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Վեհափառին․ «Մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին հարատև են»

Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը գրել է․

«Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հոբելյանական տարեդարձն առիթ է անդրադառնալու մեր օրերում նրա բացառիկ դերի մասին՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի ինքնության ու հավատքի ամուր պահապանի։

Վեհափա՛ռ Տեր, շնորհավորում եմ Ձեզ և մաղթում առողջություն ու տոկունություն՝ շարունակելու Ձեր կարևոր առաքելությունը մեր պետության, մեր ժողովրդի ու Եկեղեցու կյանքում։

Վստահ եմ, որ փոթորկոտ ժամանակներն անցողիկ են, իսկ մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին՝ հարատև, և դրանում Դուք ունեք Ձեր անուրանալի ավանդը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *