Մեգան Մարքլը կարող է նկարահանվել հայտնի սերիալում

Բրիտանական Սասեքսի դուքս, արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը կարող է նկարահանվել հայտնի «Ջենթլմենները» (The Gentlemen) սերիալի երրորդ սեզոնում։

Հիշեցնենք, որ սերիալի ռեժիսորն է Գայ Ռիչին։ Համաձայն ռեժիսորի հայտարարության, Մեգանը նախնական բանակցություններ է ունեցել՝ սերիալում իր մասնակցության վերաբերյալ։ Ռիչին ասել է, որ քննարկումները դեռ գտնվում են նախնական փուլում։ Պաշտոնապես դեռ չի էլ հայտարարվել, որ սերիալի երրորդ սեզոնի նախապատրաստությունները սկսվել են։ Ամեն բան դեռ գտնվում է սաղմնային վիճակում, քանի որ երկրորդ սեզոնը Netflix-ով էկրան կբարձրանա միայն սեպտեմբերի 3-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *