Պակիստանի հետախուզության ղեկավարը Բահրեյնի թագաժառանգ արքայազնի հետ քննարկել է տարածաշրջանային իրադարձությունները

Բահրեյնի թագաժառանգ արքայազն Սալման բին Համադ Ալ Խալիֆան Մանամայում հանդիպել է Պակիստանի հետախուզության ղեկավար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուհամմադ Ասիմ Մալիքի հետ, հաղորդում է Բահրեյնի լրատվական գործակալությունը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին իրադարձությունները, ինչպես նաև համագործակցության ընդլայնման ուղիները։

Թագաժառանգ արքայազնը նշել է Պակիստանի և նրա դաշնակիցների կարևոր դերը տարածաշրջանային անվտանգության և կայունության հիմքերի ամրապնդման գործում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *