Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Հայաստան» խմբ․ պատգամավոր Ագնեսա Խամոյանին, որը վարչապետին հորդորել է իր հարցին շարադրությամբ չպատասխանել։
«Շարադրության նկատմամբ Ձեր քամահրական վերաբերմունքը ցույց է տալիս, որ դուք թելադրության կողմնակից եք, և ընդհանրապես՝ ձեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եք»,- ընդգծել է նա և հարց ուղղել․ «Այդ ի՞նչ քամահրանք է շարադրության նկատմամբ»։
Նրա խոսքով՝ կառավարությունն արդեն տասնյակից ավել ծրագրեր է ընդունել և միլիարդների սուբսիդավորում է իրականացնում գյուղացիների համար։