
Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ Ալ Բուսաիդին վաղը կայցելի Թեհրան, որտեղ կշարունակի իրանական կողմի հետ բանակցությունները Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիին։
Այցը տեղի կունենա տարածաշրջանային լարվածության և Հորմուզի նեղուցով նավագնացության կտրուկ կրճատման ֆոնին։
Բացի այդ, այսօր Իրան կժամանի Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը։
Ավելի վաղ նա հանդես է եկել որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում։