
Ամերիկյան Ռազմածովային ուժերը մշակում են նոր ավիացիոն «որսիչ-ռումբ»։ Այն կոչվում է AIM-424։ Դասվում է «օդ-օդ» դասին։ Ունի մեծ հեռահարություն։ Համարվում է նոր սերնդի հրթիռ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ՌԾՈՒ Մամուլի ծառայությունը։ Համաձայն հաղորդագրության, հրթիռը նախատեսված է լինելու նավատորմի ամրապնդման համար, որը ապահովելու է օդում վճռական գերազանցությունը՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացման համար։
Նոր հրթիռն ունենալու է ավելի մեծ հեռահարություն եւ հզոր խոցման կարողություն՝ ավելացնելով ծովային հետեւակի եւ նավատորմի գործողությունների արդյունավետությունը։Հեռահարությունը կազմելու է 463 կմ։ Քաշը՝ 680 կգ։ Աշխատելու է կոշտ վառելիքով։ Ունենալու է բեկորա-ֆուգասային մարտական բաղադրիչ։