
Չինացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին արհեստական բանականության տեխնոլոգիական հարթակը, որը մշակելու է սինթետիկ իմունային ռեցեպտորներ բույսերի համար։ Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը։ Համաձայն հոդվածի, ԱԲ օգնությամբ ստեղծվող ռեցեպտորները ի վիճակի են լինելու ճանաչելու կոնկրետ վիրուսների սպիտակուցները, որոնք վնասում են բույսերին, բակտերիաներն ու մյուս պաթոգենները եւ կարողանալու են բույսերի կողմից գործարկելու համապատասխան իմունային արձագանքը։ Նոր տեխնոլոգիայի օգնությամբ՝ համապատասխան բուսական կայունություն ապահովող գենային կազմը ստնալու համար այլեւս մի քանի տարու փոխարեն անհրաժեշտ կլինի մի քանի շաբաթվա աշխատանք։
Համակարգը նոր էջ է բացելու բույսերի իմունային-գենային ինժեներիայի ոլորտում։ Ստեղծողը Qi Biodesign կենսատեխնոլոգիական ընկերությունն է։ Արդեն իսկ ստեղծվել ու փորձարկվել են սինթետիկ ռեցեպտորների 391 տարբերակ, որոնք կարող են ճանաչել 14 վիրուս, երկու բակտերիա, սնկեր եւ այլ պաթոգեններ։ Համակարգը կարղ է նպաստել նաեւ գյուղատնտեսության զարգացմանը, քանի որ ստեղծվող ռեցեպտորները կարող են ճանաչել ու չեզոքացնել նաեւ կարտոֆիլի եւ պոմիդորի/լոլիկների պաթոգենները։