Եվրոպան դարձել է թուրքական ռազմարդյունաբերության ամենամեծ շուկան

Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամը» (FRS) վերլուծություն է հրապարակել, որը վերաբերում է Եվրոպայի ռազմական շուկայի վերափոխմանը։

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիային ու նշվում է, որ այդ երկիրը համարվում է եվրոպական մայրցամաքի ամենաարագ զարգացող ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանողներից մեկը։

Ըստ վերլուծության՝ Եվրոպան դարձել է թուրքական ռազմարդյունաբերության ամենամեծ շուկան։ Վերջին 5 տարվա ընթացքում Թուրքիան ռազմական արտահանման ծավալները մեծացրել են 5 անգամ։

Շորհիվ իր առաջարկած մրցունակ գների, ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանելու կարողության՝ Թուրքիան Եվրոպայում վերածվում է մշտական խաղացողի։ Դրանով պայմանավորված՝ վերջին տարիներին թուրքական «Baykar», «ASELSAN», »TUSAŞ», «STM», «Otokar», «Nurol Makina» և «ASFAT» ընկերությունները համաձայնագրեր են ստորագրել մի շարք եվրոպական երկրների հետ։

Ընդգծվում է, որ Թուրքիան պարզապես մատչելի համակարգեր արտադրող երկիր չէ, այլ աստիճանաբար ձեռք է բերում ռազմավարական խաղացողի կարգավիճակ:

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *