Հայաստանի նոր երաժշտությանը նվիրված BBC- ի երկժամանոց հաղորդումը


Մշակույթ


BBC Radio 3-ի New Music Show-ն շուրջ երկու ժամանոց հատուկ թողարկում է նվիրել Հայաստանի նոր երաժշտությանը՝ ներկայացնելով հայ ժամանակակից կոմպոզիտորներին, երաժիշտներին և արվեստին։

Հաղորդավար Թոմ Սերվիսը զրուցել է Հայաստանի երաժշտական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հաղորդման հյուրերն էին Assonance Ensemble-ի կոմպոզիտորներ և ղեկավարներ Արամ Հովհաննիսյանն ու Սերգեյ Ումրոյանը, ինչպես նաև երաժիշտ և Notations լաբորատորիայի և փառատոնի համակարգող Լուսինե Մլքե-Գալստյանը։ 

Հաղորդման առանցքում Հայաստանի նոր երաժշտության բազմազանությունն է՝ ժամանակակից կոմպոզիցիայից և փորձարարական երաժշտությունից մինչև նոր ձայնային ձևեր ու միջդիսցիպլինար արվեստ։

Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում hosq հիմնադրամի կողմից անցկացված Notations լաբորատորիային և փառատոնին, որը վերջին տարիներին ձևավորվում է որպես ժամանակակից և փորձարարական արվեստի միջազգային կարևոր հարթակ։

Ծրագրի շրջանակում հնչել են ժամանակակից երաժշտության մի շարք ուշագրավ ստեղծագործություններ՝ ներկայացնելով հայ և միջազգային կոմպոզիտորների տարբեր գեղարվեստական մոտեցումներ, հնչյունային լեզուներ և փորձարարական ձևեր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *